Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան տարեթվեր

Ապրիլի 2-ը` Աուտիզմի խնդրի շուրջ տեղեկատվության տարածման համաշխարհային օր

Ապրիլի 2-ը` Աուտիզմի խնդրի շուրջ տեղեկատվության տարածման համաշխարհային օր

ՄԱԿ-ը հատուկ ուշադրություն է դարձնում զարգացման դժվարություններ ունեցող երեխաների վիճակի բարելավմանը։ Միայն միևնույն հիվանդությամբ ախտահարված մարդիկ են  լավ հասկանում միմյանց:
Ֆրանց Կաֆկա

 

Աուտիզմի խնդրի շուրջ տեղեկատվության տարածման համաշխարհային օրը (World Autism Awareness Day) հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի  բանաձևի հիման վրա 2008 թ. հունվարի 21-ին: Այդ տարեթվի նպատակն է ընդգծել մարդկանց օգնության անհրաժեշտությունը, ովքեր տառապում են անբուժելի հիվանդությամբ, և բարձրացնել կյանքի մակարդակը:


Աուտիզմով տառապող երեխաների քանակը բարձր է աշխարհի բոլոր շրջաններում  և ունի հսկայական հետևանքներ երեխաների, նրանց ընտանիքների, համայնքների և հասարակությունների համար: Ենթադրվում է, որ  մասնագիտացված պետական և հասարակական կազմակերպությունները պետք է ապրիլի 2-ը նվիրեն այդ հիվանդության վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, օրինակ՝ դասախոսություններ անցկացնել կամ բուկլետներ թողարկել:


Աուտիզմը նյարդային համակարգի զարգացման խանգարում է, որն ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այդ հիվանդությունն ախտորոշվում է երեք ախտանիշների առկայության դեպքում՝ սոցիալական փոխազդեցությունների անբավարարություն` խանգարված փոխադարձ կոմունիկացիայի արդյունքում, հետաքրքրությունների սահմանափակում  և վարքագծի կրկնվող ռեպերտուար:


Այդ նշանների նկարագրման օրինակներ կարելի է հանդիպել պատմական աղբյուրներում, որն ավելի վաղուց է առաջացել, քան ինքը «աուտիզմ» տերմինը: Օրինակ Մարտին Լյութերի գրառումներում  կա 12 ամյա տղայի հիշատակում, ով հնարավոր է, որ հիվանդ էր աուտիզմով: Հիվանդության ախտանիշներ են նկատվում նաև «Ավերոնից վայրի տղայի» նկարագրություններում՝ XVIII դարի Մաուգլին, ով ապրել էր ֆրանսիական անտառներում և մարդկանց մոտ է ընկել 12 տարեկան հասակում:


Ինքը «autismus» տերմինը հորինվել է  շվեյցարացի հոգեբույժ Էյգեն Բլեյլերի  կողմից 1910 թ. շիզոֆրենիայի ախտանիշները նկարագրելիս: Այդ նեոլատինիզմի հիմքում, որը նշանակում է «աննորմալ ինքնահիացում», նա դրել է հունական «աուտո» («ինքդ») բառը՝ ձգտելով ընդգծել «հիվանդի հեռանալը  սեփական պատկերացումների աշխարհ ցանկացած արտաքին ազդեցությունից, որն ընկալվում է որպես անտանելի»:


ՄԱԿ-ի  բանաձևում ընդգծվում է, որ իր պատմության ամբողջ ընթացքում կազմակերպությունը հատուկ ուշադրութուն է դարձնում հաշմանդամների բարեկեցության բարելավմանը, այդ թվում զարգացման դժվարություններ ունեցող երեխաների: Այսպես, 2008 թ. ուժի մեջ է մտել Հաշմադամների իրավունքների կոնվենցիան, որը հաստատում է բոլորի համար համընդհանուր իրավունքների հիմնական սկզբունքները:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. joa.schools.smcdsb.on.ca
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մայիսի 17-ը` Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր:
Մայիսի 17-ը` Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր:

Հոմոֆոբիա տերմինն առաջացել է հունարեն homо- միանման և  phоbos- վախ բառերից: Այս տերմինը շրջանառության մեջ է դրվել 1972 թ.: Մինչ այդ երևույթը, որն այսօր կոչվում է հոմոֆոբիա, հասարակական նորմա էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 15-ը` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր
Մայիսի 15-ը` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր

ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին ԱՄՆ-ում, այսօր ՄԻԱՎ վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 13-ը Հայաստանում Համբարձման օրն է
Մայիսի 13-ը Հայաստանում Համբարձման օրն է

Համբարձումը Հայաստանում որպես տոն հաստատվել է IV-V դարերում և տոնվում է Սուրբ Զատիկից քառասուն օր անց: Հարություն առնելուց հետո Քրիստոսը դեռ քառասուն օր երևաց աշակերտներին ու Աստծո Արքայության մասին խոսեց...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 11-ը Մայրերի օրն է
Մայիսի 11-ը Մայրերի օրն է

Ամեն տարի մայիսի երկրորդ կիրակի օրը եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում և Ճապոնիայում նշվում է ամենալուսավոր և ամենաբարի տոներից մեկը՝ Մայրերի օրը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 9-ը Հաղթանակի օրն է
Մայիսի 9-ը Հաղթանակի օրն է

Պատերազմը միշտ անսպասելի է սկսվում, թեև մեկ սերունդ հետո պատմաբանների համար այն անխուսափելի է թվում: 1941թ. սկսեց ամենասարսափելի, ամենամոտիկ, ամենաթանկ Հայրենական Մեծ պատերազմը: Ասում են, առանց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 8-ը՝ Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օր
Մայիսի 8-ը՝ Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օր

Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օրը (World Red Cross and Red Crescent Day) նշվում է ամեն տարի մայիսի 8-ին և հաստատվել է շվեյցարացի գործարար, հասարակական գործիչ և հումանիստ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է
Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է

Մեզ մոտ հաշմանդամներ են անվանում, Արևմուտքում՝ առողջության սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Մայիսի 5-ին միջազգային հանրությունը նշում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 5-ը՝ Մանկաբարձուհու միջազգային օր
Մայիսի 5-ը՝ Մանկաբարձուհու միջազգային օր

Մայիսի 5-ին իրենց մասնագիտական տոնը նշում են մարդիկ, ում հոգատար ձեռքերի շնորհիվ մեզնից շատերն են ծնվել: Ավելի քան երկու տասնամյակ շարունակ մայիսի 5-ը համարվում է Մանկաբարձուհու միջազգային...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 3-ը՝ Արևի համաշխարհային օր
Մայիսի 3-ը՝ Արևի համաշխարհային օր

Արևը Երկրին ամենամոտ գտնվող աստղն է, մնացած բոլորը մեզանից գտնվում են անսահմանորեն հեռու: Օրինակ` մեզ ամենամոտ գտնվող աստղ Պրոքսիման՝ Ալֆա Ցենտավրի համակարգից, Արևից 4,22 լուսային տարի հեռավորության...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 3-ին նշվում է Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը
Մայիսի 3-ին նշվում է Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը

Ամբողջ աշխարհում ավելի քան 150 միլիոն մարդ տառապում է բրոնխիալ ասթմայից: Հանրության ուշադրությունը բրոնխիալ ասթմայով հիվանդացության աճի խնդրի վրա հրավիրելու նպատակով, 1998 թվականից սկսած, ամեն մայիս ամսվա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 2-ը ասթմայի համաշխարհային օրն է
Մայիսի 2-ը ասթմայի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը նշվում է Ասթմայի համաշխարհային օրը, որը հռչակվել է ԱՀԿ-ի կողմից և անցկացվում է ՙԱսթմայի դեմ գլոբալ նախաձեռնության՚ (Global Initiative for Asthma – GINA) հովանու ներքո: Ամենամյա միջոցառման...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 1-ը տոն՝ նվիրված աշխատանքին (Աշխատանքի օր)
Մայիսի 1-ը տոն՝ նվիրված աշխատանքին (Աշխատանքի օր)

Աշխարհի շատ երկրներում մայիսի 1-ին Աշխատանքի միջազգային օրն է նշվում, որն ի սկզբանե Աշխատավորների համերաշխության միջազգային օր անվանումն էր կրում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 28-ը Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր
Ապրիլի 28-ը Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր

Ամեն տարի ապրիլի 28-ը Ռուսաստանում նշվում է որպես Քիմիական վտանգից մարդու իրավունքների  պայքարի օր կամ Քիմիական անվտանգության օր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 28` Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր
Ապրիլի 28` Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը  (International Labour Organization, ILO, հայերեն՝ ԱՄԿ) ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր է  հայտարարել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 27-ը՝ Անասնաբույժի միջազգային օր
Ապրիլի 27-ը՝  Անասնաբույժի միջազգային օր

Ապրիլի 27-ին իրենց տոնը նշում են ամենաբարի մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ անասնաբույժները: Բժիշկները, ովքեր բուժում են թռչուններին և կենդանիներին, իհարկե, չեն սպասում իրենց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ